+374-94-018756     info@mcalpine.am

About company

McAlpine& Co Ltd-ի պատմությունն սկսվում է 1907 թվականի մարտի 18-ից։ Այն  հիմնադրվել է Ջեյմս Բարբեր ՄակԱլպայնի կողմից:


Այդ ժամանակահատվածում գոյություն ուներ   լոնդոնյան Everton & Co ընկերությունը, որը Գովանի Thistle գործարանում (ներկայիս  Գլազգոյի տարածք) կապարից խողովակներ և սանտեխնիկա էր արտադրում։ Այդ ժամանակ Ջեյմս Բարբեր ՄակԱլպայնը  ընկերության գործարանի տնօրենն էր, և երբ 1907 թվականին ընկերությունը լուծարվեց, վերջինս  որոշեց գնել արտադրությունը։ Այդ նպատակով Ջեյմսը 250 եվրոյի վարկ է վերցնում Clydesdale բանկից, իսկ  գումարի մյուս  մասը պարտք  է վերցնում  իր ընտանիքի անդամներից: Առաջին մի քանի տարիներին Ջեյմսն աշխատում էր ընկերության համախմբման վրա և նույնիսկ կարողացավ մի  փոքր շահույթ ստանալ: Այս տարիների ընթացքում McAlpine-ը հիմնականում սպասարկում էր տեղական շուկան, սակայն արտահանման առաջին հաճախորդը հայտնվեց Արգենտինայում, և շուտով դրան հաջորդեցին վաճառքները Դուբայում, Բուենոս Այրեսում, Մոնտեվիդեոյում, Հոնկոնգում և Սինգապուրում։


Առաջին համաշխարհային պատերազմը շուտով  վրա  հասավ, բայց ընկերությանը հաջողվեց ամբողջ պատերազմի ընթացքում պահպանել իր արտադրությունը նախապատերազմյան մակարդակներում՝  շնորհիվ  Գովանի և Քլայդսայդի նավաշինարանների պատվերների: Պատերազմի ավարտին, և երբ կյանքը բնականոն հունի վերադարձավ, առևտուրը վերադարձավ  նախկին մակարդակին: Մոտավորապես նույնը մնաց հաջորդ երկու տասնամյակների ընթացքում։Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում ընկերության արտադրանքը տեղադրվել է Queen Mary և Queen Elizabeth 1 զբոսանավերի վրա:
Երկրորդ համաշխարհային պատերազմը շատ ավելի լուրջ ազդեցություն ունեցավ ընկերության բիզնեսի վրա. շահույթը կիսով չափ կրճատվեց: Այդ ժամանակ McAlpine-ն արդեն Գովանի Thistle գործարանից տեղափոխվել էր  Դանմոր փողոցի արտադրական տարածքներ, իսկ 1946 թվականին արտադրությունը տեղափոխվեց փոքր արտադրական տարածք Քելվին պողոտայում՝ Հիլինգթոն արդյունաբերական տարածքում: Շենքը մինչ օրս ծառայում է որպես ընկերության գլխամասային գրասենյակ և հետպատերազմյան տնտեսական վերականգնման ընթացքում բիզնեսի աճի նախագուշակն էր: Վաթսունականներին ընկերությունն սկսեց ակտիվորեն զարգանալ: Ջեյմսը և նրա որդին՝ Ջեյ ՄակԱլպայնը, շատ համարձակ որոշում կայացրին՝ անցնելու պլաստիկից պատրաստված սանտեխնիկայի արտադրությանը և 1957 թվականին գնեցին առաջին արտամղման մեքենան։
Իրականում, պոլիպրոպիլենը հայտնաբերվել է դեռևս 1835 թվականին, բայց շատ երկար ժամանակ այն ավելի շատ մնացել է որպես փորձարկումներ  անցկացնելու լաբորատոր նյութ։ 1912 թվականին Գերմանիայում սկսվեց պոլիպրոպիլենի առաջին արդյունաբերական արտադրությունը։ Իսկ 1936-1939 թվականներին Կենտրոնական Գերմանիայում ավելի քան 400 տներ հագեցած էին խմելու ջրի և կոյուղու պոլիպրոպիլենային խողովակաշարերով: Կենտրոնական Գերմանիայում տեղադրված այս խողովակները մինչ օրս օգտագործվում են: Բայց էքստրուզիայի տեխնոլոգիաները մշակվել են միայն 1950 թվականին։


Այսպիսով, Mcalpine-ը եղել է այս տեխնոլոգիան օգտագործողների առաջնագծում, սակայն առաջատար դիրքում լինելն ունի իր մարտահրավերները: Հիսունականների վերջին և վաթսունականների սկզբին էլեկտրոնային փոստ կամ ինտերնետ գոյություն չուներ: Պատվերները հասնում էին փոստով, և McAlpine-ի  տնօրենները չգիտեին, թե որքան պատվերներ կլինեն, մինչև դրանք ֆիզիկապես չհասնեին փոստարկղ: Երբ Marley-ից վեցանիշ թվով պատվեր եկավ փոստով, նրանք համոզվեցին, որ տնօրենները ճիշտ որոշում են կայացրել՝ տեղափոխվելու պլաստիկ արտադրանքի շուկա: Ընկերության ներկայիս տնօրենները՝ Ջիմին , Գրեհեմը և Քենեթը, միացան ընկերությանը 1956-1969 թվականներին, իսկ 1966 թվականին Ջեֆ Ստաբսը դարձավ  վաճառքի գլխավոր մենեջեր: Նրանց շնորհիվ է, որ ընկերությունն աճել է և հասել այսօրվա հաջողություններին։ Վաթսունականներին պատվերների մեծ մասը ստացվել է տեղի քաղաքապետարաններից։ Աճող պատվերները բավարարելու համար 1962-ին ձեռք բերվեց Ուիլի Ռեդմեյնի կաղապարագործ գործարանը, իսկ հաջորդ տարի McAlpine-ը գնեց Ջոնսթոն գործարանը: 1969 թվականին ընկերությունը Քոութբրիջում գնեց Lindvale Plastics գործարանը: Լինդվեյլի գործարանն ի սկզբանե գնվել է  պտտվող ձուլման տեխնոլոգիայից օգտվելու համար: Լինդվեյլում  արտադրվել է երթևեկության կոներ (Lintrabol), շարժական զուգարաններ (LindiLoo), ճանապարհային նշիչներ, որոնք կարող են տեղադրվել լույսի արտացոլիչների մեջ (Lintrapost), ինչպես նաև այգու համար նախատեսված պլաստիկից կոնաձև տարաներ՝ սննդի թափոնները և այգիների թափոնները կոմպոստ դարձնելու համար (Rotol): Եթե այս բառը մուտքագրեք Google-ում, կտեսնեք, որ դրանք դեռևս վաճառվում են: Չնայած նրան, որ արտադրանքը ամենաբարձր որակի էր, շուկայում սկսեցին  հայտնվել ավելի էժան այլընտրանքներ, ուստի գործարանը վերափոխվեց՝ արտադրելու պլաստիկ ներարկման արտադրանք սանտեխնիկայի ոլորտի համար: Դրանից հետո ընկերությունն ուներ երեք լրիվ բեռնված գործարաններ, որոնք արտադրում էին հսկայական քանակությամբ որակյալ սանտեխնիկա և ապրանքամասեր։ Եվ չնայած վաթսունականները մեծ փոփոխությունների տասնամյակ էին, ութսունականներին ընկերության  տեմպերն էլ ավելի մեծացան: Ութսունականներին երեք գործարան արդեն արտադրել էին  երկու հազարից երեք հազար բաղադրիչ։


 Ներկայումս արտադրվում է ավելի քան 18000 բաղադրիչ։ Պատվերների աճին զուգահեռ մեծանում էր պահեստավորման անհրաժեշտությունը: Տարիների ընթացքում ընկերությունը ձեռք է բերել տարբեր շենքեր և բիզնեսներ: North Cardonald-ը՝ պահեստավորման, մատակարարման և այլ լոգիստիկ գործառույթների համար, ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան շուկաների համար, Thornliebank-ը՝ հավաքման և 429 Hillington Road-ը՝ արտահանմանյան  առաքումների համար: 2017 թվականին ընկերությունը ձեռք է բերել ևս մեկ պահեստ՝ 450 Hillington Road հասցեում: Նոր ապրանքների թողարկումով պայմանավորված՝ վաճառքի քանակն էլ ավելի մեծացավ։


1961 թվականին Mcalpine-ը դարձավ առաջին ընկերություններից մեկը, որն  ստեղծեց իր արտադրանքի ամբողջական կատալոգը: Քանի որ Mcalpine-ն արտադրանք է արտահանում 90 երկիր՝ ներկայումս  գոյություն ունեն  ընկերության  բազմաթիվ կատալոգներ օտար լեզուներով։ Մեկ այլ ընդլայնում արտասահմանում կապված էր Նյու Ջերսիում (ԱՄՆ) Mountain Plumbing Products համատեղ ձեռնարկության ստեղծման հետ: Այնուհետև ընկերությունն ամբողջությամբ գնվեց, ինչը հանգեցրեց նրա տեղափոխմանը Տեխաս նահանգի Դալլաս քաղաք: Իր պատմության ընթացքում McAlpine-ն ունեցել է տնտեսական ճգնաժամեր, երկու համաշխարհային պատերազմներ և բրիտանական արտադրության անկում: Վերջին չորս տասնամյակների ընթացքում ընկերությունը կայուն և շարունակական աճ է գրանցել: Սա շատ հաջողակ շոտլանդական ընտանեկան բիզնեսի օրինակ է, որը ճիշտ որոշումներ է կայացրել, չի վախեցել ռիսկի դիմել և միշտ հավատարիմ է մնացել սանտեխնիկայի շուկայում ամենաբարձր որակի հումքի և սարքավորումների օգտագործման սկզբունքներին:


«Գոյություն ունի բրիտանական ստանդարտը և գոյություն ունի McAlpine ստանդարտ»: Մակալպայնը միշտ ասել է, որ իրենց հաջողության մեծ մասը պայմանավորված է նրանով, որ նրանք միշտ պատրաստ են եղել լսել փականագործներին ամբողջ աշխարհում և արտադրել են  նրանց  ուզած ապրանքները: Մենք մեկ անգամ չէ, որ մեր խոշոր ցանցի հաճախորդից լսել ենք այս արտահայտությունը․ «Գոյություն ունի բրիտանական ստանդարտ և գոյություն ունի McAlpine ստանդարտ»:: Ապրանքի որակը շարունակում է մնալ ընկերության հաջողության գրավականը: Սա, ինչպես նաև արտադրանքի մշակման նորարարական տեխնոլոգիան, բարձրացրել է McAlpine-ի համբավը որպես իր ոլորտում շուկայի առաջատար: Իհարկե, ընկերության աշխատակիցները նույնպես կարևոր դեր են խաղում: Միայն Հիլինգդոնում վերջին 40 տարիների ընթացքում աշխատուժը 85-ից հասել է 230-ի: Այսօր ամբողջ McAlpine & Co Ltd ընկերությունում, որի յոթ գործարանները գտնվում են Գլազգոյի տարածքում (Մեծ Բրիտանիա, Շոտլանդիա), աշխատում են մոտ 800 մարդ: «Մեզ լավ ապագա է սպասում: Իհարկե, ինչպես մյուս ընկերությունները, մենք էլ ստիպված կլինենք դիմակայել այնպիսի իրավիճակների, որոնք կազդեն բիզնեսի վրա, բայց հավատարիմ մնալով ամենաբարձր որակի արտադրանքի ստեղծման մեր սկզբունքներին, մենք վստահ ենք, որ դեռ շատ ավելի էջեր կգրվեն մեր ընկերության պատմության մասին>» - ասել է McAlpine & Co Ltd-ի տնօրեն Քենեթ Բարբեր ՄակԱլպայնը։

 

X

Sign in to your personal account